Աշակերտների մոտ ուտելիքից հետո գլխապտույտ, փորացավ ու սրտխառնոց է սկսվել: Նրանց մի մասն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուսներն էլ հոսպիտալացվել են տուն գնալուց հետո:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ գործողությունների արդյունքում ոչնչացվել են PKK-ին պատկանող զենքի պահեստ, ապաստարաններ և զինամթերք:
Հյուսիսային Կորեան որոշել է, որ այն պաշտոնապես պատերազմում է Միացյալ Նահանգների հետ եւ պատրաստվում է միջազգային օդային տարածքում ոչնչացնել ցանկացած օդանավ:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Արցախի նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի համար իր չվերանշանակվելը անակնկալ է եղել։ Վերջինս այդ մասին իմացել է կառավարության կազմի հրապարակումից մի քանի օր առաջ միայն:
«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 28-ին կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում իշխող կուսակցությունը կամփոփի եւ կներկայացնի նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական թեկնածուներին:
Դալայ լաման կարծում է, որ կյանքի իմաստը երջանիկ լինելն է, որի պարտադիր պայմաններն են՝ կարեկցանքն ու հոգու խաղաղությունը:
Ռուսաստանում ընդունում են, որ իրենց տնտեսությունը վատ վիճակում է, և անհրաժեշտ է ինչ-որ բան անել։ Այստեղ պետք է հատուկ շեշտել՝ վատ վիճակ ասելով՝ հասկանում են ոչ թե՝ ընթացիկ տնտեսական ցուցանիշների տխուր վիճակը, այլ՝ ավելի խորն են նայում խնդիրներին։
Թուրքիան ինչպես համագործակցել է Ռուսաստանի հետ, այդպես էլ կշարունակի։ Կա Սև ծովը, և պետք չէ մոռանալ, որ բացի հայ-թուրքական սահմանից, խնդիր կա նաև Վրաստանի տարածքով տարանցման հետ կապված, քանի որ աբխազական ճանապարհը շրջափակված է, և մոտ ապագայում դրա վերագործարկման հեռանկարներ չկան։
«Բարեկամներս խնդիրներ կունենան։ Չնայած նրանք երկար տարիներ ԱՄՆ-ում են բնակվում, նրանք վախենում են Իրան այցելել, քանի որ, եթե այդ այցելությունից հետո նրանց թույլ չտան Միացյալ Նահանգներ վերադառնալ, ամբողջ կյանքը կքանդվի», – ասում է Թեհրանի բնակիչ Սադեղին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի կեսերին է Հանթսմանի թեկնածությունն առաջադրել ՌԴ-ում դեսպանի պաշտոնում: ՌԴ իշխանություններն արդեն տվել են նախնական համաձայնություն (ագրեման) Մոսկվայում Հանթսմանի աշխատանքին:
«Հանրաքվե դեռ չի նշանակում անկախացում, դա տևական գործընթաց է ենթադրում իրավական, օրենսդրական, քաղաքական դաշտում: Ամեն դեպքում, Իրաքի Հյուսիսում քրդական պետության անկախության հռչակումը ժամանակի հարց է: Սրա հետ ժամանակի ընթացքում հաշվի կնստեն միջազգային դերակատարները»,-ասաց Արմեն Պետրոսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆալահ Հասան Զեյդան Ալ-Լահիբիին, ով ժամանել է Հայաստան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
«Ես որևէ ակնկալիք չունեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին:
Գերմանիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում շուրջ 90 թուրք թեկնածուներից Բունդեսթագ են անցել 14-ը:
Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 26-ին կայացած արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է երկրի Սահմանադրության ուղղումները, որոնք նախատեսում են անցում կառավարման խորհրդարանական ձեւին:
«Հավատացեք, որ Կարեն Միրզոյանն իր պարտականությունները շատ լավ էր կատարում, մենք շատ լավ, մտերիմ ընկերներ ենք, հիմա էլ ես կարծում եմ՝ դեռևս անելիք ունի»:
Շվեդիայի Էրեբրու քաղաքում այրվել է տեղի գլխավոր մզկիթը:
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը չի գտնում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած հայտարարության մեջ պատերազմ սկսելու սպառնալիք կար:
Ծառայակիցների կողմից ծեծի ենթարկվելուց հետո հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղակայված զորամասեցրից մեկի զինծառայող, 1999 թ. ծնված Քերիմով Ասիֆ Ասիմ օղլուն (Kərimov Asif Asim oğlu):
«Այսօրվա դրությամբ ես անգամ ամենավատ երազում չեմ կարող մտածել, որ ինչ-որ մեկը կարող է չկատարել: Մեծ, թե փոքր ծավալով, բայց կկատարեն»:
«Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) աջ պոպուլիստական կուսակցության համանախագահ Ֆրաուկե Պետրին հայտարարել է, որ թողնելու է իր պաշտոնը։
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Անդրկովկասի իրադրության շուրջ Ժնեւյան քննարկումների համանախագահների հետ կայացած հանդիպմանը մատնանշել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ակտիվացման վտանգավորությունը:
Գերմանացի փորձագետները եւ քաղաքագետները բազմիցս անհանգստություն են հայտնել այն բանի վերաբերյալ, որ նոր Բունդեսթագը շատ ավելի մեծ չափերի կլինի, քան առաջ:
Brexit-ից հետո երկամյա անցումային ժամանակաշրջանի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի առաջարկը կդառնա Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ այսօրվա բանակցությունների հանգուցային թեման:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Մյանմայի զինված ուժերին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների մեջ՝ կապված արեւմտյան Ռաքհայնի նահանգի տարածքում ստեղծված իրադրության հետ:
Նախագահ Սարգսյանը և Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Օլիվիե Դասոն հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորել են Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական բարեկամության խմբերի արդյունավետ գործունեությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցությունը:
Սեպտեմբերի 19-ին դժբախտ պատահարի արդյունքում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող (հավանաբար պայմանագրային), սերժանտ 1981 թ. ծնված Ալիև Զահիդ Արիֆ օղլուն (Əliyev Zahid Arif oğlu):
ԿԺԴՀ-ում բենզինի գները վերջին ամիսներին եռապատիկ աճել են միջազգային պատժամիջոցների խստացման պատճառով
Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը սեպտեմբերի 25-ին CBS հեռուստաալիքին պատմել է, որ բժիշկներն իրեն «չափազանց բացասական կանխատեսում» են տվել ավելի վաղ իր մոտ հայտնաբերված ուղեղի ուռուցքի զարգացման վերաբերյալ՚
Ոստիկանության աշխատակիցները Վրաստանից 28 հանցագործների են ձերբակալել Իտալիայում եւ Գերմանիայում, որոնք զբաղվում էին բնակարանային կողոպուտներով: