ԲՀԿ Կանանց խորհուրդի պատվավոր նախագահ է վերընտրվել Ռոզա Ծառուկյանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհուրդն ընդլայնված կազմով նիստ է անցկացրել: Օրակարգի գլխավոր հարցը եղել է ղեկավար կազմի ընտրությունը: Խորհուրդը միաձայն և բուռն ծափողջյուններով պատվավոր նախագահ է վերընտրել Ռոզա Ծառուկյանին: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը և Լուիզա Սարգսյանն ընտրվել են խորհրդի համանախագահներ:

Ռոզա Ծառուկյանը հայտարարել է, որ ԲՀԿ կանանց խորհուրդը վերսկսելու է ակտիվ գործունեությունը: Առաջին քայլերից մեկը լինելու է հանձնաժողովների ստեղծումն ու կանանց խորհրդի տարածքային կառույցների ընդլայնումը: Երևանից բացի ամենօրյա ակտիվ աշխատանք է տարվելու նաև մարզերում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031