Օսկանյանը չի պատրաստվում Հայաստան գալ. նրա կինն ու որդին Երեւանում բիզնես են անում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հայաստանից ինքն իրեն «արտաքսած» ՕՐՕ-ի լիդեր Վարդան Օսկանյանն այնքան է հիասթափված հայաստանյան ներքաղաքական զարգացումներից, որ չի պատրաստվում ԱՄՆ-ից Հայաստան գալ` գոնե այս օրերին, երբ իր նախկին թիմակիցները շունչները պահած սպասում են, թե ինչով է ավարտվելու ապրիլի 9-17-ն ընկած անիշխանության շաբաթը:

«Մինասիչն ասել էր, որ այդ օրերին Հայաստանում կլինի, սակայն Հայաստան կգա մայիս-հունիս ամիսներին»,- տեղեկացրեց նրան մոտ կանգնած աղբյուրը:

Ի դեպ, Օսկանյանը Նահանգներում է միայնակ: Նրա ընտանիքը մշտապես Երեւանում է. տիկին Նանին, ասում են, սիրիահայերի համար դպրոց է բացել, լեզուներ է սովորեցնում` յուր մյուս բիզնեսներին զուգահեռ, իսկ որդին, ինչպես միշտ, զբաղված է բետոնի գործով, ու ոչ ոք չի խանգարում նրան իր գործն անելու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս