Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները կարող են անցկացվել 2017 թվականի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին:
Թուրքիայի կառավարությունը հրապարակել է «Թուրքիայի պայքարն ընդդեմ Իսլամական պետության» զեկույցը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է Brexit-ի գործընթացի շրջանակներում համաեվրոպական օրենսդրության գործողության չեղարկման օրինագիծը: Այս մասին հաղորդել է Sky News հեռուստաալիքը:
Էստոնիան պաշտոնապես բացում է 2020 – 2021 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ոչ մշտական անդամ քվեարկվելու արշավը:
«Բրյուսելում կայացած հանդիպումն անչափ կարևոր էր՝ անկախ արձանագրած արդյունքից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին:
Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:
Թուրք ազգայնական գործիչ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը կոչ է արել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրաժարական տալ:
Հայաստան- Եվրամիություն նախաստորագրված նոր համաձայնագրի ստորագրման դեպքում Հայաստանի համար կբացվեն նոր հնարավորություններ: Այս մասին այսօր ասւլիսում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսությունը նպատակահարմար չի համարում:
Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի վեց նահանգում՝ Անթալիայում, Ստամբուլում, Մարդինում, Բալըքեսիրում, Մալաթիայում և Աֆյոնքարահիսարում գործողություն են իրականացրել գյուլենականների դեմ:
«Մենք միահամուռ գտանք, որ այս անցումային շրջանի համար չպետք է գնալ լուրջ փոփոխությունների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով Արցախում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունների մասին:
Քաղաքագետը տարօրինակ է համարում այն, որ շատերն Ադրբեջանից սպասում են վստահության մեխանիզմների տեղադրման վերաբերյալ համաձայնություն. «Ադրբեջանցիները դեմ են դրան։ Դա պահանջում է լուրջ աշխատանք և ճնշումներ Ադրբեջանի վրա, բայց այդ դեպքում էլ արդյունքները կանխատեսելի չեն, որովհետև նման աշխատանքներ տարվում են, բայց արդյունք չկա։ Այս հանդիպման իմաստն այն էր, որ բանակցային գործընթացը շարունակվի։ Բանակցային գործընթացը համարվում է անվտանգության ձևաչափերից մեկը. ձևաչափ, որը ոչ միշտ է լավ աշխատում»։
«Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի լինի ապահով ու անվտանգ Եվրոպա, որը, միաժամանակ, բաց կլինի այն երկրների համար, որոնք երկխոսության մակարդակով ցանկություն են հայտնելու համագործակցել կամ հանդես գալ որպես համախոհ երկրներ։ Տարակարծությունների առկայությունը ԵՄ-ում ևս նորմալ է, որովհետեւ Եվրոպան երկխոսության հարթակ է»,- շեշտեց դեսպանը:
Հնդկաստանի հյուսիս-արևելքում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, շուրջ 1,5 մլն մարդ մնացել է անօթևան:
«Մենք կողմնակից ենք, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև հնարավորինս հաճախ լինի կանոնավոր երկխոսություն: Այս տեսանկյունից մենք կարող ենք միայն ու միայն գոհունակություն հայտնել առ այն, որ երկու երկրների արտգործնախարարների միջև հանդիպումը կայացավ: Ես բազմիցս ասել եմ, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի և պետք է բանակցությունների միջոցով հարցը կարգավորվի»,- նշեց դեսպանը:
Այնպես է ստացվել, որ պատժամիջոցների այս նոր փաթեթի մասին հայտարարությունները պատահաբար կամ դիտավորյալ համընկել են ԻԻՀ ԱԳ նախարար Մ․ Ջ․ Զարիֆի՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնելու հետ։
Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 40 օր առաջ Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:
Գերմանիան և Միացյալ Նահանգները նախազգուշացրել են Թուրքիայում գտնվող իրենց քաղաքացիներին՝ կապված այդ երկրում ռազմական տապալված հեղաշրջման փորձի մեկ ամյակին նվիրված միջոցառումների հետ:
Ռուսաստանի կողմից որոշում է կայացվել ռուս-վրացական սահմանին կազակական ջոկատներ տեղակայել, ինչի արդյունքում արդեն 2017 թվականի հունիսի 1-ից այդ ջոկատները սահմանային իրավիճակի հսկողություն են իրականացնում:
«Մարզպետներն անցել են այլ աշխատանքի։ Եթե ուշադրություն դարձրել եք, մեր կուսակցության համար շատ սկզբունքային նշանակություն չունի, որ անպայման պետք է տվյալ մարդուն այդտեղ երկար պահենք, կամ չպահենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը՝ մեկնաբանելով դաշնակցական մարզպետների փոփոխությունը։
Հուլիսի 13-ին կենսաթոշակային եւ բժշկական բարենորուգությունների դեմ, ինչպես նաեւ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար երկու ցույցեր են սկսվել Գերագույն ռադայի շենքի առջեւ։
Ճապոնիայի հարավ-արևմուտքում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի:
Այսօր կառավարության նիստում Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ազատվեց աշխատանքից: Նրան կփոխարինի Աշոտ Սիմոնյանը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն սկսել է իր առաջին այցը Ֆրանսիա: Պետության ղեկավարի ինքնաթիռը հուլիսի 13-ին 08:45-ին (Երեւանի ժամանակով 10:45-ին) վայրէջք է կատարել Փարիզի Օռլի օդանավակայանում, ուղիղ եթերով հաղորդել է BFM TV հեռուստաալիքը:
Լենինգրադի մարզի Կոլպիոնո քաղաքի հանգարում բռնկած հրդեհի զոհ է դարձել յոթ մարդ:
Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման մասին պատմող մեծ աղմուկ հանած «Արթնացում» ֆիլմի ռեժիսոր Ալի Ավջըն գյուլենական լինելու հիմնավորմամբ ձերբակալվել է:
Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր հիգ ամսից փոքր-ինչ ավելի ժամանամիջոցում ինքը կարողացել է անել շատ ավելին, քան երկրի պատմության մեջ նույն ժամկետում հաջողվել է հասնել Միացյալ Նահանգների ցանկացած ղեկավարի:
Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի մեջլիսում խոսելն արգելող փոփոխությունների փաթեթը քննարկման է դրվել մեջլիսի սահմանադրական հանձնաժողովում:
Մամիկոն Ասլանյանը, ճիշտ է, ավելի կիրթ ու գրագետ մարդ է, բայց թույլ է, անգամ իր նշանակած կադրերը չեն ենթարկվում: Քաղաքապետարանի աշխատակազմը դարձել է անգործունակ, ծույլ, գլուխ պահող մարդկանց հավաքատեղի, որոնց կազմած գրությունները շարունակ հետ են ուղարկվում Տարածքային կառավարման նախարարությունից՝ շտկելու, փոխելու, օրենքների պահանջներին համապատասխանեցնելու հրահանգներով։
Հայաստանում տարիներ ի վեր խոսվում է շաքարի մենաշնորհի մասին, ու պատկան մարմինները ոչ մի քայլ չեն անում այդ մենաշնորհին վերջ տալու ուղղությամբ: Անշուշտ, միայն այդ ոլորտում չէ, որ կա մենաշնորհ, բայց ամենալայն սպառման, ամենաեկամտաբեր ոլորտներից մեկը հենց շաքարի ներմուծումն է: