Բաժիններ՝

Թուրքիայում զինվորը սպանել է ծառայակիցներին ու ինքնասպանություն գործել

Թուրքիայի Մանիսա նահանգում գտնվող զորամասերից մեկում զինծառայողը սպանել է ծառայակիցներին: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նշվում է, որ զինվորը, ով հոգեկան ճգնաժամի մեջ է եղել, սկսել է կրակել իր սենյակում գտնվողների վրա: Երեք զինվոր մահացել է, ևս երեքը՝ վիրավորվել: Այնուհետև նա նույն զենքով ինքնասպանություն է գործել:

Մանիսայի նահանգապետարանից հայտնել են, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս