ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ալեքսան Հարությունյանն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ փոխվարչապետներ են նշանակվել:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին ՀՀ առաջին փոխվարչապետ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ 2018 թվականին Բելառուսը մտադիր է իրականացնել տասը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաջին արտահանման համաձայնագիրը:
Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը Սիրիայի իրադրության շուրջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած խոսակցությունից հետո հայտարարել է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել հետագա էսկալացումը կանխելու համար, նախեւառաջ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ։
168.am-ի տեղեկություններով՝ առաջիկա ժամերին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է կատարելու:
Բալթիական նավատորմի նավերի ջոկատը՝ «Յարոսլավ Մուդրի» պահականավի եւ «Լենա» լցանավի կազմով, դուրս է եկել Բալթիյսկից եւ ուղղություն վերցրել Միջերկրական ծով:
«ՀՀ ՊՆ-ն և ՌԴ ՊՆ-ն լրջորեն կվերլուծեն, թե ինչպես պահպանեն Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմաքաղաքական և ռազմավարական պարիտետն Ադրբեջանի կողմից բելառուսական «Պոլոնեզի» ձեռքբերումից հետո»:
Լոնդոնը պարտավորվում է Սկրիպալի գործի վերաբերյալ Մոսկվայի հարցերին պատասխանել հարցումն ուղարկելու պահից տասնօրյա ժամանակամիջոցում, այսինքն՝ մինչեւ ապրիլի 23-ը ներառյալ:
Իշխանությունները ոչ միայն իրենց ստանձնած պարտավորություններն են հարգում, այլև՝ մասնավորապես, ոստիկանությունն ու ուժային կառույցները, բացառիկ հանդուժողականություն են ցուցաբերում, Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով Human Rights Watch-ի և ԱՄՆ Պետքարտուղարության կոչերին, այն է՝ հարգել ստանձնած պարտավորություններն ու Երևանում անցկացվող հավաքների ժամանակ ցուցաբերել զսպվածություն։
ԳԴՀ-ի ֆեդերալ ոստիկանությունը գերատեսչության գոյության ողջ ժամանակաշրջանում ամենախոշոր գործողությունն է անցկացրել կազմակերպված հանցավորության դեմ, որի արդյունքում ձերբակալվել են 100-ից ավելի կասկածյալներ:
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն Իմիա կղզիների պատկանելության վերաբերյալ Անկարայի հայտարարությունները համարել է անհիմն եւ հայտարարել, որ այդ կղզիների նկատմամբ Հունաստանի սուվերենությունը որոշված է մի քանի միջազգային համաձայնագրերով։
Վերջապես ՀՀԿ-ն ու Դուք հասաք Ձեր նպատակին։ Բոլոր թույլատրելի ու հատկապես անթույլատրելի ճանապարհներով ԱԺ-ն ընտրեց խորհրդարանական կառավարմամբ Հայաստանի առաջին վարչապետին։ Սահմանադրության փոփոխություններն արվեցին հենց այն նպատակով, որ ընտրվելուց հետ Ձեր ուղերձում կարմիր թելով անցնի հետևյալ միտքը․
ՉԺՀ-ի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերն ապրիլի 18-ին 2016 թվականից ի վեր առաջին անգամ մարտական հրաձգությամբ զորավարժությոններ են սկսել Թայվանի նեղուցում:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը Հայաստանում իրականացվող ցույցերը բնականոն է համարում ժողովրդավարական երկրի համար:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը գտնում է, որ «Ելք» խմբակցության կողմից արդեն մի քանի օր անցկացվող հավաքները ոչ մի արդյունքի չեն հանգելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադիբեկյանը նշեց, որ Հայաստանում որոշումներ կայացնում է խորհրդարանը, և եթե «Ելք»-ը ցանկանում է երկրում որևէ բան փոխել, պետք է խորհրդարանում մեծամասնություն կազմի:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին։
Երևանի փողոցներով երթով անցնող ցուցարարները փակեցին Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց խաչմերուկը՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Այս պահին նրանք նստել են Կրկեսի դիմաց։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 18-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ և շնորհավորել նրան՝ կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու և նշանակվելու կապակցությամբ:
«Վնուկովո»-ում մեղուներով լի բեռնարկղն ապահերմետիկացվել է մարդատար հանրանավի բեռնային հատվածամաս տեղափոխելիս, ուղեւորներին տարահանել են ինքնաթիռից:
«Աննախադեպ էին 2008 թվականի մարտի 1-ից առաջ տեղի ունեցող հավաքները, որովհետև այնտեղ իրոք աննախադեպ մեծ քանակությամբ մարդիկ կային: Եղել են օրեր, որ մոտավորապես 180-200 հազար մարդ էր հավաքվում Ազատության հրապարակում: Իսկ երեկվա հանրահավաքին 5-10 հազար մարդ կար, ինչը բավականին մեծ թիվ է՝ վերջին մի քանի տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական գործընթացների ժամանակ մարդկանց թվաքանակի համեմատ, սակայն աննախադեպ չէր»:
Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանում իրադրությունը կզարգանա օրենքի շրջանակներում:
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար Ալի Խամենեին ապրիլի 18-ից հրաժարվում է օգտվել Telegram-ից:
Այն, որ լիդերներն ասում են՝ աննախադեպ է, աննախադեպը մարդկանց քանակը չէ, այդ հին մտածողությունը դեռևս գոյություն ունի անգամ ընդդիմադիր լիդերների մոտ, որ ժողովրդի քանակով է որոշվում աննախադեպությունը: Այդ հարցերը քանակով չեն լուծվում, այլ՝ լուծվում են հստակ տեխնոլոգիայով, որը ցուցադրեց ժողովուրդը:
Հնդկաստանում առնվազն 21 մարդ է զոհվել Հնդկաստանի կենտրոնական մասի Մադհյա-Փրադեշի նահանգում կամրջից բեռնատարի ընկնելու հետեւանքով:
Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպանությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից նամակ է ստացել առ այն , որ Վաշինգտոնն առայժմ չի պլանավորում նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը պլանավորում է այց կատարել ԿԺԴՀ: Այդ մասին ապրիլի 18-ին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուր, որը ծանոթ է Պեկինի եւ Փհենյանի միջեւ անցկացվող քննարկումների բովանդակությանը:
Մեր զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը
Իրանը Բանակի օրվա առթիվ անցկացված զորահանդեսի ընթացքում ներկայացրել է հակաօդային պաշտպանության «Կամին-2» նոր համակարգը:
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի օդանավակայանն օգտագործվում է չեխական հրթիռային կայանքները և հաուբիցները մաքսանենգ ճանապարհով Ադրբեջան տեղափոխելու համար: