Բաժիններ՝

Բալթիական նավատորմը «Յարոսլավ Մուդրի» ռազմանավն ուղարկել է Միջերկրական ծով

Բալթիական նավատորմի նավերի ջոկատը՝ «Յարոսլավ Մուդրի» պահականավի եւ «Լենա» լցանավի կազմով, դուրս է եկել Բալթիյսկից եւ ուղղություն վերցրել Միջերկրական ծով: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, ապրիլի 18-ին հայտնել է Բալթիական նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ Ռոման Մարտովը։

«Նավերը մեկնել են Միջերկրական ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերի մշտական օպերատիվ միավորման ուժերի պլանային շրջափոխման շրջանակներում: «Յարոսլավ Մուդրի» պահականավում եւ «Լենա» լցանավում գտնվում են հակաահաբեկչության խմբեր Բալթիական նավատորմի ծովային հետեւակի միավորման կազմից»,- հավելել է Մարտովը:

Ապրիլին ավելի վաղ արդեն Միջերկրական ծով են մտել Ռուսաստանի ռազմածովային նավատորմի «Օրսկ» եւ «Նիկոլայ Ֆիլչենկով» մեծ դեսանտային նավերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30