«Այս ակցիաները դրսում ցույց են տալիս, որ մենք դեմոկրատական երկիր ենք». Ադիբեկյան

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը գտնում է, որ «Ելք» խմբակցության կողմից արդեն մի քանի օր անցկացվող հավաքները ոչ մի արդյունքի չեն հանգելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադիբեկյանը նշեց, որ Հայաստանում որոշումներ կայացնում է խորհրդարանը, և եթե «Ելք»-ը ցանկանում է երկրում որևէ բան փոխել, պետք է խորհրդարանում մեծամասնություն կազմի:

«Այս ակցիաները դրսում ցույց են տալիս, որ մենք դեմոկրատական երկիր ենք: Միջազգային լրատվամիջոցներն իրենց հրապարակումները ևս այդ շրջանակներում են կատարել: Իսկ ինչ վերաբերում է արդյունքին, դրանք արդյունք չեն ունենալու»,-հայտարարեց նա:

Ադիբեկյանի խոսքով՝ երկրում բողոքի ալիքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև կազմակերպիչները չձանձրանան: «Քաղաքական գործողությունները պետք է հաշվենկատ լինեն, ընդունված կանոնների համաձայն: Այդ քաղաքական ուժը որևէ կարգախոսով հանդես չի գալիս, որ մարդիկ հասկանան՝ ինչ նպատակով գնան պայքարելու»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30