Ռուսաստանի Դաշնությունը 2017թ-ի ընթացքում ավելի քան 900 միլիոն ռուբլի է վճարել ՌԴ քաղաքացիներին՝ ի փոխհատուցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այդ երկրի դեմ կայացված վճիռների:
Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ թագավորությունը պատրաստ է զորք ուղարկել Սիրիա ահաբեկչության դեմ պայքարի համար, եթե նման առաջարկություն լինի ամերիկյան վարչակազմի կողմից:
Քիչ առաջ Հանրապետության հրապարակում մեկնարկել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժման հանրահավաքը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունն ապացուցում է, որ հնարավոր է փոխել երկիրը ներսից և պաշտպանել դրսից: Ըստ նրա` դա դժվար գործընթաց է, որ դժվարությամբ է հաջողվում նաև այլ վարչապետներին:
ՀՀ ԱԺ հատուկ նիստում ընտրվելուց և Հանրապետության նախագահի հրամանագրով վարչապետ նշանակվելուց հետո Սերժ Սարգսյանը օտարերկրյա պետությունների ղեկավարներից, ՀՀ պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից շնորհավորանքներ է ստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Ֆորմալ տեսանկյունից՝ պարոն վարչապետն ամեն ինչ անկեղծ է անում: Վարչապետին ընտրեց այն խորհրդարանը, որի ներկայացուցիչ է Փաշինյանը, ընտրությունների արդյունքում խորհրդարանում է հայտնվել Նիկոլ Փաշինյանը և գոհ է եղել այդ ընտրությունների արդյունքներից: Խորհրդարանում ոչ մի սխալ բան տեղի չի ունեցել»:
Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:
Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018թ. ապրիլի 17-ի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ որոշումը՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին: ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է երկրի նախագահի և նորընտիր վարչապետի առաջին հանդիպումը:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիայի մասակիցներին կոչ է արել 18:30-ին հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հերթական հանրահավաքի:
Վրաստանի Բաթում (Աջարիա) սեւծովյան առողջարանային քաղաքում մայիսի 11-13-ին կանցկացվի զբոսաշրջության եւ հյուրանոցային կահավորման «Expo Batumi Travel 2018» միջազգային 11-րդ ցուցահանդեսը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարեւոր է երկրի համար, սակայն ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները եւ այլոց իրավունքների սահմանափակումը:
Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության քվեարկությունից առաջ իր եզրափակիչ ելույթում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ վարչապետի ընտրության հարցի քննարկման ընթացքում իր հասցեին հնչած քննադատությանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ին հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին:
Քիչ առաջ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մոսվսիսյանը ՀՀԿ գրասենյակի դիմաց էր: Լրագրողները հետաքրքվեցին՝ ինչպես է նա վերաբերում Նիկոլ Փաշինյանի պայքարին:
«Հիմա թողեք տեսնենք՝ ինչքան մարդ կա ձերբակալված, բերման ենթարկված, որ սկսենք զբաղվել դրանով»,- այսօր Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով բողոքի ցույցերի արդյունքում բերման ենթարկվածների մասին:
ԱԺ-ն այսօր 77 կողմ, 17 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ՀՀ վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին:
Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնագետները մտնում են Սիրիայի Դումա քաղաք:
Այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կուսակցության վարչության նիստ են անցկացնում։
Սիրիական բանակը «Ջեյշ ալ Իսլամ» ծայրահեղական խմբավորման հետ համաձայնության է հասել Դամասկոսից 50 կիլոմետր հյուսիս ընկած Դումեյրի շրջանից նրա կազմավորումների դուրսբերման շուրջ:
«Եթե ժողովուրդը լիներ օրինազանց, ապա փողոցներում միլիոնավոր մարդիկ պետք է լինեին: Դուք բոլորից լավ գիտեք՝ քանի մարդ է մասնակցում ցույցերին: Բայց, ինչպես ասացի, սա ընդամենը խորհուրդ է, ո՛չ պարտադրանք, ո՛չ դատավաճիռ և ո՛չ էլ մեղադրանք»,- ասաց Ս.Սարգսյանը:
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ քվեարկությանը, համաձայն որի՝ 77 կողմ ձայնով ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը, ասաց. «Սրանից հետո ժողովրդական հեղափոխությունը պետք է շարունակվի»:
Ֆրանսիան երկխոսություն կվարի Ռուսաստանի եւ այլ երկրների հետ Սիրիայում ներառական համապարփակ լուծում գտնելու համար:
Այսօր խորհրդարանում Սերժ Սարգսյանն իր եզրափակից ելույթում անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի ելույթին՝ ասաց.
ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց, որ քննադատական ելույթները հաճախ արդար չեն, և ժամանակն ամեն ինչ ցույց կտա:
Քիչ առաջ ԱԺ-ն 77 կողմ, 17 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ՀՀ վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ իրեն ճնշելու համար չեն որդուն բերման ենթարկել։ «Չեմ կարծում, և հետո, իմ որդին խեղճացող չի»,- ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը քիչ առաջ վարչապետի ընտրության քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում խնդրեց: