Բաժիններ՝

Իրանի գերագույն ղեկավարը հրաժարվեց օգտվել Telegram-ից

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար Ալի Խամենեին ապրիլի 18-ից հրաժարվում է օգտվել Telegram-ից: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, ասված է մեսենջերում նրա պաշտոնական ալիքում:

«Հանուն ազգային շահերի պաշտպանության եւ Telegram ցանցի մենաշնորհի դեմ պայքարի այս պահից կդադարի աշխատել այդ ցանցում մեծն այաթոլլայի աշխատությունների պահպանման ու հրապարակման էջը»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Telegram-ի օգտատերերին առաջարկվում է Խամենեիի հաղորդագրություններին հետեւել իրանական մշակման Soroush եւ Gap մեսենջերներում:

Մեկ շաբաթ առաջ Խամենեին հայտարարել էր, որ անձնական կյանքի խախտումը ցանցում «հարամ է», այսինքն՝ անթույլատրելի է կրոնական տեսանկյունից: Մոսկվայի Տագանսկի դատարանը ապրիլի 13-ին բավարարել է Ռուսաստանի տարածքում Telegram մեսենջեր մուտքն արգելափակելու Ռոսկոմնադզորի դիմումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս