Բաժիններ՝

Հունաստանի ԱԳՆ-ն մերժել է Թուրքիայի հավակնությունները Իմիա կղզիների նկատմամբ

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն Իմիա կղզիների պատկանելության վերաբերյալ Անկարայի հայտարարությունները համարել է անհիմն եւ հայտարարել, որ այդ կղզիների նկատմամբ Հունաստանի սուվերենությունը որոշված է մի քանի միջազգային համաձայնագրերով։

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը նախօրյակին Հունաստանին մեղադրել է Եգեյան ծովում սադրիչ գործունեության մեջ եւ սպառնացել պատասխան տալ, եթե այն շարունակվի: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իմիա կղզիները, դրանց մերձակա ծովային տարածքը եւ դրա երկնքի օդային տարածությունը գտնվում են «բացառապես թուրքական սուվերենության ներքո»:

«Այն ժամանակ, երբ Եվրամիությունը Թուքիային կոչ է անում հարգել եվրոպական իրավունքը, նա պատասխանում է սադրիչ եւ իրավունքը խախտող հայտարարությամբ: Նա կրկնում է աղաղակող ապօրինի դիրքորոշումն՝ անտեսելով այն փաստը, որ Եգեյան ծովի իրավական կարգավիճակը լիովին երաշխավորված է միջազգային իրավունքով»,- ասված է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Հույն մեկնաբանների կարծիքով՝ Թուրքիան իր հայտարարություններով զինված բախում է հրահրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս