Ապրիլի 19-ին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը և ԵՄ անդամ երկրների դեսպանությունները հայտարարություն են տարածել՝ երկրում տեղի ունեցող վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ:
«Հայաստանում ծավալվող իրադարձությունները երկարաձգվելու դեպքում կհեղինակազրկեն Հայաստանին միջազգային հանրության աչքում»,- այս մասին 168.am-ի հետ զրուցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:
«Դրական պրոցես է գնում, դա անզեն աչքով նկատվում է, ու զուգահեռաբար՝ նույն համաչափությամբ բարձրանում է ոստիկանության սանձարձակությունը»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով այս օրերին ընթացող զարգացումների մասին՝ նման տեսակետ հայտնեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Պետրոս Մակեյանը:
Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն կապի ուղիղ հեռախոսային գիծ են հաստատել երկու երկրների ղեկավարների միջեւ:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ՝ պաշտոնում Ազգային ժողովի կողմից ընտրվելու և ՀՀ նախագահի կողմից նշանակվելու կապակցությամբ:
Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը, ինչպես նաեւ երկու երկրների զինվորականները 100 տոկոսով թույլ չեն տա ռազմական դիմակայություն:
ԱՄՆ-ի Կոնգրեսի սենատորներ Ջեյմս Լենքֆորդը (հանրապետական Օկլահոմայի նահանգից) եւ Ջին Շահինը (դեմոկրատ Ռոդ Այլենդի նահանգից) Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու կոչ են արել, եթե նա ազատ չարձակի ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, որին Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 2016 թվականին Թուրքիայում զինվորական հեղաշրջան փորձին մասնակցելու մեղադրանքով:
Իրանի պետական հաստատությունները պետք է մեկ շաբաթվա ընթացքում հրաժարվեն օտարերկրյա սոցիալական ցանցերից օգտվելուց:
«Հարգելի լրատվամիջոցներ, վաղը ապրիլի 21-ին ժամը 14:00-ին սպասում եմ ձեզ Ազատության հրապարակում…
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Արմեն Դավթյանը նշանակվել է վարչապետի ռեֆերենտ։
Հայաստան֊-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը որևէ առնչություն չունի մեր ներքաղաքական իրադարձությունների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Արմեն Գիչյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու:
Ապրիլի 20-ին Բեռլինում սկսվել է մարդկանց տարհանումն այն շենքերից, որոնք գտնվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների բրիտանական ավիառումբի հայտնաբերման վայրից 800 մետր շառավղով հեռավորության վրա:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանել է Հայաստան. նա Մայր Աթոռում է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
ՀՀ ԱԺ հատուկ նիստում ընտրվելուց և Հանրապետության նախագահի հրամանագրով վարչապետ նշանակվելուց հետո Սերժ Սարգսյանը օտարերկրյա պետությունների ղեկավարներից, ՀՀ պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից շնորհավորանքներ է ստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Մաֆիայի հայտնի «կնքահայր է» ապրիլի 19-ի երեկոյան «Կալաշնիկով» ինքնաձիգով գնդակահարվել Աթենքի շրջաններից մեկում:
ԷՏԱ բասկյան ահաբեկչական խմբավորումը ներողություն է խնդրել իր զոհերից:
Այսօր առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը մի քանի ժամով ժամանում է Հայաստան: Բեյրութի օդանավակայանում Հայաստան մեկնելուց առաջ Կաթողիկոսը պատասխանել է Cilicia TV-ի՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերին:
Սպիտակ տանը կարծում են, որ ռուս գործարարների դեմ սահմանված պատժամիջոցները հասել են անհրաժեշտ արդյունքին:
«Արմեն Սարգսյանը որևէ բան առաջարկելուց առաջ պետք է կատարի իմ առաջ ստանձնած իր պարտավորությունը։ Նա պետք է ցույց տա տեղեկանք, թե որ թվին է ինքը հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, որովհետև, եթե որևէ մեկն ուզում է խոսել օրենքի գերակայության մասին, պետք է նախ ապացուցի, որ չի արհամարհում օրենքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա, ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում։
Նախնական տվյալներով՝ 35-ից մինչեւ 40 մարդ է տուժել ապրիլի 20-ի առավոտյան ավստրիական Զալցբուրգի կենտրոնական երկաթուղային կայարանում երկու գնացքների բախման հետեւանքով:
Սվազիլենդի Մսվաթի Երրորդ թագավորը հայտարարել է պետության վերանվանման մասին. այժմ երկիրը կկոչվի Իսվաթինի, ինչը տեղի լեզվով նշանակում է «սվազի ժողովրդի երկիր»:
«Երևանի տարբեր փողոցներ այս պահին կամ փակվում են կամ փորձ է անում փակելու։ Ինձ Երևանի ամենախոշոր հատվածներից զանգեցին և ասացի, որ ամեն ինչ պատրաստ է, 10 րոպեից ձենը կլսենք։ Ես հիմա չեմ ասի, որ հատվածի մասին է խոսքը»,-Գյուլբենկյան փողոցում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը
Սիրիայի ղեկավար Բաշար Ասադը Ֆրանսիայի իշխանություններին է վերադարձրել 2001 թվականին Փարիզ կատարած այցի ժամանակ նախագահ Ժակ Շիրակի կողմից իրեն հանձնված պարգեւը՝ Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչը:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը կարող է խիստ տհաճ հետեւանքներ ունենալ, եթե ընդունվի:
Քիչ առաջ ոստիկանները Հանրապետության հրապարակից բերման ենթարկեցին «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին և մի քանի ակտիվիստներին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թեկնածությանը «երկու ձեռքով» կողմ քվեարկած Հովիկ Աբրահամյանի ԲՀԿ-ական որդուն՝ Արգամ Աբրահամյանին հարցրինք՝ առաջին անգա՞մ եք խորհրդարանի բուֆետում լինում: «Այո»: Իսկ գրադարանում եղե՞լ եք: «Այնտեղ էլ չեմ եղել»: Չե՜ք սիրում խորհրդարանը. վերջին շրջանում էլ գրեթե նիստերին չէիք մասնակցում:
«Քծնանքին շատ բացասական եմ վերաբերվում, բայց նաև բացասական եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր հանիրավի վանկարկում են, անվանարկում են, մարդկանց ասածները խեղաթյուրում են». այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: