Բաժիններ՝

Գերմանիայի ոստիկանությունն ամենաընդգրկուն գործողությունն է անցկացրել կազմակերպված հանցավորության դեմ

ԳԴՀ-ի ֆեդերալ ոստիկանությունը գերատեսչության գոյության ողջ ժամանակաշրջանում ամենախոշոր գործողությունն է անցկացրել կազմակերպված հանցավորության դեմ, որի արդյունքում ձերբակալվել են 100-ից ավելի կասկածյալներ:

Այդ մասին հայտնել է Deutsche Welle հեռուստառադիոկայանը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին: Գործողությունը, որն անցկացվել է ամբողջ երկրում, ուղղված էր «մարդկանց անօրինական տեղափոխումների, հարկադրական մարմնավաճառության եւ սեռական շահագործման դեմ», ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի դաշնային երկրամասի ոստիկանության Twitter-ում, երկրամաս, որտեղ անցկացվել են ամենաընդգրկուն խուզարկությունները:

Ընդհանուր առմամբ գործողության ընթացքում գործի էին դրվել հազարից ավելի ոստիկաններ: Խուզարկություններն անցկացվել են 60 հասարակաց տներում եւ մերսման սրահներում:

Ոստիկանությունը կասկածում է մի խմբավորման, որը, ինչպես ենթադրվում է, Թաիլանդից մարմնավաճառությամբ զբաղվելու համար Գերմանիա է տեղափոխել մի քանի հարյուր կանանց ու տրանսսեքսուալների, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս