«Վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած գործողությունները հույս են ներշնչում, որ ամեն ինչ կմնա օրենքի սահմաններում». Գագիկ Մինասյան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը Հայաստանում իրականացվող ցույցերը բնականոն է համարում ժողովրդավարական երկրի համար:

Լրագրողների հետ հանդիպմանը Մինասյանն ասաց, որ օրենքի սահմաններում ցանկացած դրսեւորում ողջունելի է: «Մեր քաղաքացիների մի մասը, առաջորդվելով «Ելք » խմբակցության կոչերով, իրացնում է իր իրավունքը: Պետք է ասեմ, որ դա նորմալ երևութ է ժողովրդավարական երկրներում, որովհետև նման երկրներում երբեք այնպես չի լինում, որ իշխանության կողմից իրականացվող քայլեըը հասարակության բոլոր շերտերի համար ընդունելի կամ ընկալելի լինեն»,- ասաց նա:

Գ. Մինասյանն ասաց, որ այս վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած գործողությունները հույս են ներշնչում, որ ամեն ինչ կմնա օրենքի սահմաններում:

«Երկրում ընթացող գործողությունները մեր պետության միջազգային վարկն են բարձրացնում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30