Բաժիններ՝

Լոնդոնը պարտավորվել է Սկրիպալի գործի վերաբերյալ Մոսկվայի հարցերին պատասխանել մինչև ապրիլի 23-ը

Լոնդոնը պարտավորվում է Սկրիպալի գործի վերաբերյալ Մոսկվայի հարցերին պատասխանել հարցումն ուղարկելու պահից տասնօրյա ժամանակամիջոցում, այսինքն՝ մինչեւ ապրիլի 23-ը ներառյալ: Այս մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Փիտեր Ուիլսոնը՝ կազմակերպության Գործադիր խորհրդի՝ Սոլսբերիի միջադեպին նվիրված արտահերթ նիստում։

«Ապրիլի 13-ին ՌԴ-ն Մեծ Բրիտանիային հարցերի ցուցակ է հանձնել Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն,- ասել է նա:- Մենք կպատասխանենք այնքան արագ, որքան դա հնարավոր է, Կոնվենցիայով սահմանված 10 օրվա ընթացքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս