Կուրցը կոչ է արել կանխել իրադրության հետագա էսկալացումը Սիրիայում
Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը Սիրիայի իրադրության շուրջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած խոսակցությունից հետո հայտարարել է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել հետագա էսկալացումը կանխելու համար, նախեւառաջ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ։
«Հենց նոր կանցլեր Մերկելի հետ քննարկեցի Սիրիայի իրադրությունը: Մենք միասնական ենք այն հարցում, որ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել:
Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք հետագա էսկալացումը, նախեւառաջ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ, եւ առաջ մղենք խաղաղ դիվանագիտական գործընթացը»,-ասված է Կուրցի հայտարարության մեջ, որը նա տարածել է Twitter-ի իր էջում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: