«Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նույն քաղաքական ինքնության, նույն քաղաքական արժեքների մարդիկ են». Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին։

«Դա լավ պատասխան է բոլոր նրանց, ովքեր համարում են, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել ընդդիմադիր գործիչ և ընդդիմությանն աջակցել։ Իրանք իրար շնորհավորեն, ջան ասեն, ջան լսեն»,- ի պատասխան՝ ասաց Փաշինյանը։

Լրագրողի հարցին՝ այսինքն՝ իրական հակասություն նրանց միջև չի՞ կարող լինել, նա այսպես պատասխանեց. «Հակասություն բոլորի միջև էլ կարող է լինել, հակասություն ընտանիքի ներսում էլ կարող է լինել, հակասության մասին չէ խոսքը։ Խոսքը քաղաքական ինքնության մասին է, և կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նույն քաղաքական ինքնության, նույն քաղաքական աշխարհայացքի և նույն քաղաքական արժեքների մարդիկ են»։

Տեսանյութեր

Լրահոս