
Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն կապի ուղիղ գիծ են բացել երկու երկրների ղեկավարների միջև

Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն կապի ուղիղ հեռախոսային գիծ են հաստատել երկու երկրների ղեկավարների միջեւ: Այդ մասին հայտնել է միավորման հարավկորեական նախարարությունը:
«Ուղիղ գիծը կապում է Երկնագույն տունը՝ նախագահ Մուն Չժե Ինի նստավայրը, եւ հյուսիսկորեական Պետական խորհրդի կենտրոնական գրասենյակը»,-նշվում է հաղորդագրության մեջ: Վարչակազմի՝ Սեուլում տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ հարավկորեական տեխնիկական անձնակազմը հաջողությամբ կատարել է փորձնական զանգը, ընդ որում՝ տեխնիկական ոչ մի խնդիր չի առաջացել:
Այնուհետեւ ԿԺԴՀ-ից հնչել է պատասխան զանգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: