ԷՏԱ բասկյան խմբավորումը ներողություն խնդրեց իր զոհերից. El Pais
ԷՏԱ բասկյան ահաբեկչական խմբավորումը ներողություն է խնդրել իր զոհերից: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, գրել է El Pais թերթը՝ հղում անելով խմբավորման հայտարարությանը։
«Նման բան այլեւս երբեք չպետք է տեղի ունենա: Մենք հասկանում ենք, որ այս տարիների ընթացքում մենք շատ ցավ ենք պատճառել,- հայտարարությունից մեջբերում է արել հրատարակությունը:- Մենք ցանկանում ենք հարգանքի տուրք մատուցել ԷՏԱ -ի գործողությունների հետեւանքով զոհվածներին, վիրավորներին ու տուժածներին եւ ցավում ենք դրա համար»:
Խմբավորումն ընդունում է, որ ահաբեկչության տասնամյակները «մեծ թվով անասելի տառապանքներ» բերեցին, եւ ստանձնում է դրանց պատասխանատվությունը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ խմբավորումը մայիսի առաջին հանգստյան օրերին հայտարարելու է կազմացրման մասին:
ԷՏԱ խմբավորումը («Բասկերի երկիր եւ ազատություն») հիմնվել է 1959 թվականին եւ գործում էր Իսպանիայի հյուսիսում ու Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում: ԷՏԱ-ի կողմից կազմակերպված ահաբեկչական գործողությունների հետեւանքվ զոհվել է ավելի քան 820 մարդ: Չնայած զինված պայքարը դադարեցնելու մասին 2011 թվականին խմբավորման կողմից արված հայտարարությանը, Իսպանիայի եւ Ֆրանսիայի իրավապահ մարմինները շարունակում են հետապնդել դրա մասնակիցներին: