
Իրանի իշխանությունները պետական կառույցներին մեկ շաբաթ են տվել օտարերկրյա սոցցանցերից հրաժարվելու համար

Իրանի պետական հաստատությունները պետք է մեկ շաբաթվա ընթացքում հրաժարվեն օտարերկրյա սոցիալական ցանցերից օգտվելուց: Այդ մասին, ինչպես ապրիլի 19-ի երեկոյան հայտնել է Fars գործակալությունը, հայտարարել է Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին:
«Պետական բոլոր ինստիտուտներն ու իշխանության մարմինները, ինչպես նաեւ ոչ կառավարական հաստատությունները պարտավոր են իրենց գործունեությունն ու տրամադրվող ծառայությունները իրանական սոցիալական ցանցեր տեղափոխել մեկ շաբաթվա ընթացքում»,-ասել էնա: Ինչպես սպասվում է, ապրիլի 20-ին ուժի մեջ կմտնի պետծառայողների կողմից օտարերկրյա մեսենջերների, ներառյալ Telegram-ի, օգտագործման արգելքը: Ավելի վաղ համապատասխան դիրեկտիվ էր տարածել Իսլամական Հանրապետության կառավարությունը, Telegram-ից հրաժարվելու մասին նաեւ հայտարարել էր Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
Ավելի վաղ Թեհրանում հայտարարել էին ապրիլի 20-ից սեփական արտադրության «Սորուշ» մեսենջերի գործարկման պլանների մասին, որը կփոխարինի Telegram-ին:
Վիճակագրական տվյալներով՝ Telegram մեսենջերից օգտվում են 45 մլն իրանցիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: