Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

ՀՀ ԱԺ հատուկ նիստում ընտրվելուց և Հանրապետության նախագահի հրամանագրով վարչապետ նշանակվելուց հետո Սերժ Սարգսյանը օտարերկրյա պետությունների ղեկավարներից, ՀՀ պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից շնորհավորանքներ է ստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Վարչապետ Սերժ Սարգսյանին ուղղված՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ Սերժ Ազատի,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր մասնագիտական հմտությունները և կյանքի փորձը կօգնեն բարեկամ Հայաստանին հասնելու նոր հաջողությունների իր դինամիկ զարգացման ճանապարհին:

Վստահություն եմ հայտնում, որ Ղազախստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամական և ջերմ փոխհարաբերությունները այսուհետ ևս կզարգանան՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների:

Հարգելի՛ Սերժ Ազատի, օգտնվելով առիթից, մաղթում եմ Ձեզ քաջառողություն և հաջողություններ նոր պատասխանատու պաշտոնում Ձեր նախաձեռնություններում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30