Ասադը հրաժարվեց 2001 թվականին հանձնված ֆրանսիական շքանշանից
Սիրիայի ղեկավար Բաշար Ասադը Ֆրանսիայի իշխանություններին է վերադարձրել 2001 թվականին Փարիզ կատարած այցի ժամանակ նախագահ Ժակ Շիրակի կողմից իրեն հանձնված պարգեւը՝ Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչը: Ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 19-ին այս մասին հաղորդվում է պետության ղեկավարի դիվանատան հայտարարության մեջ, որը զետեղված է Twitter-ում:
Դրանում նշված է, որ Մեծ խաչը, որը Նապոլեոնի ժամանկներից ի վեր Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն շքանշանն է, հանձնվել է Դամասկոսում Ռումինիայի դեսպանությանը, որը ժամանակավորապես ներկայացնում է Դամասկոսի շահերը։
«Շքանշանը վերադարձնելու որոշումն ընդունվել է ի պատասխան ապրիլի 14-ին Սիրիայի դեմ Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի ագրեսիային Ֆրանսիայի մասնակցության»,- ասված է դիվանատան հայտարարության մեջ: Դամասկոսում նշում են, որ նախագահ Ասադին «պատիվ չի բերում այն վարչակարգի շքանշանը կրելը, որն ԱՄՆ-ի ստրուկն է, աջակցում է ահաբեկչական կազմավորումներին եւ հարձակվում ՄԱԿ-ի անդամ պետության վրա»:
ردّت وزارة الخارجية والمغتربين إلى الجمهورية الفرنسية عبر السفارة الرومانية بدمشق والتي ترعى المصالح الفرنسية بسورية، ردت وسام "جوقة الشرف الفرنسي من رتبة الصليب الأكبر" .. الذي كان الرئيس الفرنسي الأسبق جاك شيراك قد قلّده للرئيس الأسد خلال زيارة سيادته لباريس في حزيران عام 2001. pic.twitter.com/eE5Vd4bGld
— Syrian Presidency (@Presidency_Sy) April 19, 2018