«Ինձ համար իշխանությունը վայելք չէ. Իրենց թվում է, թե վայելք է». Սերժ Սարգսյան

«Քծնանքին շատ բացասական եմ վերաբերվում, բայց նաև բացասական եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր հանիրավի վանկարկում են, անվանարկում են, մարդկանց ասածները խեղաթյուրում են». այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

«Վստահ եմ՝ մեր երկում չկա մարդ, ում քծնանքը դուր կգա, բայց արդյոք դա քծնանք է, երբ կուսակցությունը միաձայն կամ կուսակցության ղեկավար մարմինները միաձայն որոշում են որևէ մեկին՝ տվյալ դեպքում ինձ առաջադրել վարչապետի թեկնածու: Այդ դեպքում ես պետք է ասեմ հետևյալը՝ ինչպե՞ս պետք է կառավարումն իրանակցվի», – ասաց նա:

Դիտարկմանը, թե նրա ղեկավարած ՀՀԿ-ում բացի իրենից չկայի՞ն մարդիկ, ովքեր կարող էին վարչապետ աշխատել, Սերժ Սարգսյանն ասաց, որ կարող են նաև այլ մարդիկ լինել, բայց կոնկրետ պարագայում քաղաքական ուժը որոշել է առաջադրել իր թեկնածությունը:

«Հարցրեք բոլոր այդ խորհրդակցությունների մասնակցիներին` այլ կարծիքներ եղել են արդյոք, որևէ հարկադրանք եղե՞լ է: Իհարկե, այդպիսի բան չի եղել, դա իր որոշում է եղել: Եվ հասկանալի չի, թե ինչու մեր կուսակցությունն այդպիսի իրավունք չունի: Դա որևէ օրենքի խախտո՞ւմ է, ինչ որ օրենքի խախտում կա՞ այդտեղ: Չկա: Նրանք, ովքեր այդպես են մտածում, կարող էին ընտրությունների ժամանակ ավելի շատ քվե տանել և իրենք առաջարկել իրենց նախընտրած թեկնածուին», – ասաց նա:

Կարդացեք նաև

Սարգսյանն ընդգծել է, որ ամեն ընտրությունից մի քանի ամիս հետո մարդկանց մի խումբ կանգնում ու ասում է, թե գիտեք մենք չենք սիրում, չենք ընդունում այդ մարդուն, եկեք նոր ընտրություններ անցկացնենք:

«Այդպես երկիրը զարգանալո՞ւ է: Ով որ չի սիրում, իմ խորհուրդն է՝ համբերատար սպասել, տեսնել՝ երկիրն ինչպես է զարգանում, եզրակացություններ անել, և եթե այդ եզրակացությունները չեն գոհացնի իրենց, նոր ընտրությունների ժամանակ իրենք քվեներն ուրիշին տան կամ մարդկանց համոզեն, որ այդ քվեները տան իրենց, ում դուրը չի գալիս: Եվ իրենք գան, ու ինչպես իրենք են կարծում, «վայելեն» այս իշխանությունը: Ինձ համար իշխանությունը վայելք չէ: Իրենց թվում է, թե վայելք է», – նշեց Սերժ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս