«Ներելի չէ, որ հայի արյուն հոսի հայրենի սրբազան հողի վրա». Արամ Ա Կաթողիկոսի արձագանքը՝ Երևանում տեղի ունեցող իրադարձություններին

Այսօր առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը մի քանի ժամով ժամանում է Հայաստան: Բեյրութի օդանավակայանում Հայաստան մեկնելուց առաջ Կաթողիկոսը պատասխանել է Cilicia TV-ի՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերին:

«Անտարբեր չենք կարող մնալ Երևանի փողոցներում տեղի ունեցող երևույթների նկատմամբ», – ասել է Արամ Ա-ն:

Նա ընդգծել է, որ բոլորն անխտիր տարբեր պարտականություններով կապված են հայրենիքին՝ նշելով, որ յուրաքանչյուր ժողովրդի իրավունքն է քաղաքակիրթ մոտեցումով իր դժգոհությունն ու սպասումներն արտահայտնել:

«Վերջին օրերում Երևանի մեջ տեղի ունեցող ցույցերը, բնականաբար, ընդվզումի արտահայտություն են, սակայն որոնք էլ լինեն ընդվզումի ու բողոքի դրդպատճառները, արտոնելի չէ, ներելի չէ, որ հայի արյուն հոսի հայրենի սրբազան հողի վրա: Արտոնելի չէ, ներելի չէ, որ մեր ոստիկանների ու երիտասարդների միջև բախումներ տեղի ունենան»,- ասել է նա:

Արամ Ա-ն կոչ է արել խնդրի լուծման ուղիներ որոնել միասնաբար՝ նախագահի հովանավորությամբ ու ժողովուրդը ներկայացնող բոլոր ուժերի միասնական ճիգով, փոխադարձ սիրո ու հասկացողության ոգով:

«Սա է հարցերի լուծման առաջնորդող ճիշտ ուղին: Սա է մեր սպասումը հայրենի իշխանությունից ու մեր հայրենի ժողովրդի սիրելի զավակներից»,- ասել է նա:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՅՍ ԱՌԱՒՕՏ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԵԿՆԵԼԷ ԱՌԱՋ Կ՚ԱՆԴՐԱԴԱՌՆԱՅ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐՈՒՆ ՍՏԵՂԾՈՒԱԾ ԿԱՑՈՒԹԵԱՆ

Պէյրութի օդակայանին մէջ, Հայաստան մեկնելէ առաջ, Վեհափառ Հայրապետը Cilicia TV-ին հարցումին պատասխանելով՝ Հայաստանէն ներս ստեղծուած կացութեան գծով իր մտահոգութիւններն ու տեսակէտները յայտնեց։ Լսեցէ՛ք

Gepostet von Cilicia TV am Donnerstag, 19. April 2018

Տեսանյութեր

Լրահոս