
Ավելի քան 30 մարդ է տուժել Զալցբուրգում գնացքների բախման հետևանքով. Die Presse

Նախնական տվյալներով՝ 35-ից մինչեւ 40 մարդ է տուժել ապրիլի 20-ի առավոտյան ավստրիական Զալցբուրգի կենտրոնական երկաթուղային կայարանում երկու գնացքների բախման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Die Presse թերթը:
Նրա տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 04:46-ին (Երեւանի ժամանակով 06:46-ին): Մանեւրային լոկոմոտիվը վագոնն ամրակցում էր Ցյուրիխ-Վիեննա երթուղով ընթացող շարժակազմին եւ բախվել է գծերին կանգնած մարդատար գնացքին: Ըստ նախնական գնահատումների՝ տուժածների մեծ մասը թեթեւ վնասվածքներ են ստացել: Նրանց բուժօգնություն է ցուցաբերվել:
Պատահարի պատճառը պարզվում է: Salzburger Nachrichten թերթի տեղեկատվության համաձյն՝ գնացքների երթեւեկության ընդհատումներ չկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: