Բաժիններ՝

Աթենքում «Կալաշնիկով» ինքնաձիգով գնդակահարել են մաֆիայի հայտնի «կնքահորը»

Մաֆիայի հայտնի «կնքահայր է» ապրիլի 19-ի երեկոյան «Կալաշնիկով» ինքնաձիգով գնդակահարվել Աթենքի շրջաններից մեկում: Այդ մասին հայտնել է Աթենքի ԱՄՆԱ լրատվական գործակալությունը:

Երկու մարդ մոտոցիկլետով մոտեցել են զոհի ավտոմեքենային եւ կրակ բացել «Կալաշնիկով» ինքնաձիգից: Միջադեպի վայրում հայտնաբերվել են մեկ տասնյակից ավելի պարկուճներ, տղամարդուն խոցել է առնվազն ութ փամփուշտ: Ծանր վիճակում նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Սպանությունների հետաքննության դեպարտամենտի ոստիկանները հանցագործության առավել հավանական դրդապատճառը համարում են հաշիվների պարզումը մաֆիական խմբավորումների միջեւ եւ ենթադրում են, որ սպանությունը պատվիրված էր: ԶԼՄ-ների տվյալներով՝ սպանվածը 45-ամյա Յորգոս Լիցոսն էր՝ «Բուբի» մականվամբ, եւ նրա վրա հարձակումը կարող էր լինել այս տարվա հունվարին Աթենքում մաֆիայի նախկին «կնքահայրերից» մեկի՝ Վասիլիս Ստեֆանակիսի սպանության պատասխանը:

Լիցոսը 2015 թվականին մեղադրյալներից մեկն էր մաֆիական խմբավորումների 217 անդամների նկատմամբ կայացած դատավարությունում: Նրան դատապարտեցին 13,5 տարվա բանտարկության՝ դատավճռի կատարման հետաձգմամբ եւ 40 հազար եվրո գրավով: Այժմ նրա գործը քննում էր երկրորդ ատյանի դատարանը:

2016 թվականի փետրվարին նրա դեմ արդեն մահափորձ էր կատարվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս