Բաժիններ՝

Բեռլինում 10 հազար մարդ է տարհանվում Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ավիառումբի պատճառով

Ապրիլի 20-ին Բեռլինում սկսվել է մարդկանց տարհանումն այն շենքերից, որոնք գտնվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների բրիտանական ավիառումբի հայտնաբերման վայրից 800 մետր շառավղով հեռավորության վրա: Ինչպես հայտնել է Գերմանիայի մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցիչը, իրենց տներն ու բնակարանները հարկադրված կլինեն լքել ընդհանուր առմամբ 10 հազար մարդ։

500 կիլոգրամ քաշով ռումբը հայտնաբերվել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանի հարեւանությամբ կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ: Դրա վտանգազերծման գործողությունների կապակցությամբ ժամը 10:00-ից (Երեւանի ժամանակով 12:00-ից) գնացքները կդադարեն կանգ առնել գլխավոր կայարանում, իսկ 11:30-ից (Երեւանի ժամանակով 13:30-ից) այնտեղով շարժակազմերի երթեւեկությունն ամբողջությամբ կդադարեցվի, նրանք կընթանան շրջանցմամբ:

Ինչպես սպասվում է, մասնագետները ռումբի վնասազերծմանը ձեռնամուխ կլինեն 12:00-ին (Երեւանի ժամանակով 14:00-ին), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս