Բաժիններ՝

«Պուտինը և Թրամփը ռազմական դիմակայություն թույլ չեն տա». Լավրով

Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը, ինչպես նաեւ երկու երկրների զինվորականները 100 տոկոսով թույլ չեն տա ռազմական դիմակայություն: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում: «Նրանք, այնուամենայնիվ, ղեկավարներ են, որոնք ընտրվել են իրենց ժողովուրդների կողմից, նրանք այդ ժողովուրդների առջեւ պատասխանատու են խաղաղության եւ հանգստության համար»,-ասել է Լավրովը:

Նախարարը նաեւ նշել է, որ Պենտագոնը հասկանում է այն գործողությունների անթույլատրելիությունը, որոնք կարող էին ուղղակի ռազմական բախում հրահրել երկու երկրների միջեւ:

Նրա խոսքով՝ զինվորականները նման «ակնհայտ» բաներն ավելի լավ են հասկանում, քան քաղաքական գործիչները: Լավրովը նաեւ ընդգծել է, որ Մոսկվան հակազդելու է ԱՄՆ-ի հակառուսական գործողություններին, բայց չի գլորվի մինչեւ «հայհոյանքներ, խառնակչություն ու կոպտություններ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30