Կիպրոսն անհանգստացած է Թուրքիայում «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի շինարարության պլաններից:
«Այն, ինչ այս օրերին տեղի ունեցավ Հայաստանում, կմնա ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային պատմության և քաղաքագիտական մտքի մեջ։ Առաջիկայում բազմաթիվ համալսարանների քաղաքագիտության և համաշխարհային պատմության դասընթացներում այս զարգացումները հաստատ քննարկվելու են»:
Բոսնիայի եւ Հերցեգովինայի (ԲեւՀ) հետաքննության եւ պաշտպանության գործակալությունը (SIPA) դատախազության կարգադրագրով ապրիլի 27-ին ձերբակալել է 12 նախկին զինծառայողների՝ պաշտոնաթող գեներալ Ատիֆ Դուդակովիչի գլխավորությամբ՝ 1992 – 1995 թվականների հակամարտության ընթացքում սերբերի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու կասկածանքով:
Եվրամիությանն առընթեր Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Լեգլիզ-Կոստան ապրիլի 25-ին Բրյուսելում ցուցադրաբար լքել է ԵՄ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների նիստը՝ ի նշան բողոքի ազգային լեզուներով թարգմանության բացակայության դեմ. այդ արարքը կրկին հրատապ է դարձրել միասնական Եվրոպայի կառավարման մարմիններում անգլերեն լեզվի գերիշխանության թեման։
«Հավանաբար, ինչ-որ գործընթացներ գնում են, որ տապալվեցին բանակցությունները։ Կանխատեսելի էր, որ այսպես է լինելու՝ հաշվի առնելով, որ նույն «բանակցություններ» բառն ասելու ժամանակ պետք է հասկանանք, որ դա դժվար ճիշտ ֆորմատ է մամուլի ներկայությամբ»։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատմական է որակել ապրիլի 27-ին Փանմունջոմ սահմանամերձ վայրում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հանդիպումը:
Ռուսաստանը ընդգծում է՝ հայաստանյան ճգնաժամը պետք է կարգավորվի շահագրգիռ կողմերի միջև փոխհամաձայնությամբ: Այսօր Կրեմլի խոսնակը որոշ մանրամասներ է փոխանցել հայաստանցի պաշտոնյաների՝ երեկ Մոսկվայում ունեցած հանդիպումներից ու ասել.
Երևանում այսօր խաղաղ էր, փողոցները բաց ու հանգիստ, դպրոցները լիքը ուրախ երեխաներով։
Ե´վ Նիկոլ Փաշինյանը, և´ Կարեն Կարապետյանը հայտարարել են արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության և անհրաժեշտության մասին, որպես ստեղծված իրավիճակի հանգուցալուծում՝ հանգուցալուծում, որը մենք առաջարկել ենք դեռևս մեկ շաբաթ առաջ՝ ՕԵԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի, Չեխիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպաններին և Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ խաղաղ ցույցների ավանդույթը Հայաստանում սկիզբ է դրվել 1988թ.։
Հայաստանի ներսում տեղի ունեցող զարգացումներն անհանգստացնում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս օրերին նա հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության պետ Նարիշկինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ապագայում Հարավային Կորեայի հետ իր երկրի միավորման հույս ունի:
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը պահանջել է վարչապետ Վիորիկա Դանչիլեի պաշտոնաթողությունը՝ վստահությունը կորցնելու պատճառով։
Հայաստանում գործող Հասարակական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը հույս է հայտնել, որ հայաստանյան իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում:
ԱՄՆ-ի նոր պետքարտուղար Մայքլ Փոմպեոն, որը ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարների՝ Բրյուսելի հանդիպմանը ժամանել է իր պաշտոնն ստանձնելուց ընդամենը մի քանի ժամ անց, հաստատել է, որ առաջիկայում դաշինքը Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացում չի ակնկալում:
Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն դադարեցնում են փոխադարձ բոլոր թշնամական գործողությունները:
«Եթե մենք վենդետա անելու լինեինք, դա վաղուց արած կլինեինք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Երեկ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ ճիշտ ճանապարհ չէ հրապարակից պատգամավորներին ահաբեկելը: «Թե չէ, փողոցից ահաբեկելով՝ «շուտ արեք, ինձ վարչապետ ընտրեք, թե չէ՝ էս ա չգիտեմ՝ ինչ կանեմ», սա ճիշտ ճանապարհ չէ»,- ասել էր Ա. Սարգսյանը:
«Սերժ Սարգսյանն ընդունել է մեր պահանջը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Անկարան հույն երկու զինվորականներին ազատելու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի կոչը համարում է միջամտություն դատական գործընթացին եւ մերժում է այն:
Ինչպես հայտնի է, երեկ «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Ֆեյսբուքյան իր էջում Ն. Փաշինյանը գրել էր, որ նախագահը բերել էր իր փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ նա կորցրել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը 2011 թվականին:
Չինաստանի ազդեցիկ ֆինանսիստներից մեկը՝ Լորա Չան, գլխավորել է Հոնկոնգի ֆոնդային սակարանը (HKEX)՝ դառնալով դրա նախագահը:
«Ես գտնում եմ՝ Ռուսաստանը, ինչպես միջազգային իրավունքը հարգող պետություն, չի միջամտում Հայաստանի ներքին հարցերին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ՝ Կարեն Կարապետյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրուցին:
Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին այսօր ժամը 12:00-ին հրավիրել էր «Մարիոթ» հյուրանոց՝ շարունակելու բանակցությունները:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը եւ Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը խաղաղությունն ու բարգավաճումը խորհրդանշող սոճի են տնկել ապառազմականացված գոտու սահմանազատման գծին։
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել է, որ այլեւս Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին չի արթնացնի հրթիռների արձակումներով, որոնք հյուսիսկորեական կողմը սովորաբար կատարում էր վաղ առավոտյան:
Այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, որտեղ նա անդրադառնում է Կարեն Կարապետյանի հայտարարությանը: