
Կիմ Չեն Ընը խոստացել է Հարավային Կորեայի նախագահին այլևս չարթնացնել հրթիռների արձակումներով

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել է, որ այլեւս Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին չի արթնացնի հրթիռների արձակումներով, որոնք հյուսիսկորեական կողմը սովորաբար կատարում էր վաղ առավոտյան:
Այս մասին, ինչպես հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը, պատմել է Կորեայի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Յուն Յոն Չհանը։ «Մենք այլեւս չենք ընդհատի ձեր առավոտյան քունը»,- խոստացել է Կիմ Չեն Ընը:
Նաեւ, մամուլի քարտուղարի խոսքով՝ Կիմը կոչ է արել վերջ դնել Կորեական թերակղզում առճակատման պատմությանը եւ «ցանկալի լավ աշխարհ կառուցել»: «Եկեք ավելի հաճախակի հանդիպենք»,- փոխանցել է Յունը Հյուսիսային Կորեայի առաջնորդի խոսքը: Նա պատմել է, որ Կիմ Չեն Ընը մտադիր է այցելել Սեուլ, Մուն Չժե Ինն, իր հերթին, պատմել է հյուսիսկորեացիների համար սրբազան Փեքթուսան լեռ բարձրանալու ցանկության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: