«Մի մարդ, որն այնքան էլ վստահ չէ իր բանակցային ուժերին հայրենիքի ներսում, ինչպե՞ս է պատրաստվում բանակցել ԼՂՀ հարցում». Նիկոլ Փաշինյանը՝ Կարեն Կարապետյանի մասին

Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին այսօր ժամը 12:00-ին հրավիրել էր «Մարիոթ» հյուրանոց՝ շարունակելու բանակցությունները:

Քիչ առաջ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների:  Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ»:

Ա. Արարատյանի խոսքով՝ «բանակցություններին» մասնակցելը Կ. Կարապետյանը համարում է անհեռանկարային:

Ն. Փաշինյանը, որը հանդիպման ճիշտ ժամին «Մարիոթ» հյուրանոցում էր, լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կարեն Կարապետյանի պատասխանը նշանակում է, որ ՀՀԿ-ում մեծ շփոթություն կա, որովհետև մի երկու օր առաջ նրանք հայտարարել էին, որ իրենք պատրաստ են բանակցություններին՝ առանց նախապայմանների, բայց այսօր Կարեն Կարապետյանը չի եկել հանդիպման:

Կարդացեք նաև

«Մենք գտնում ենք, որ ժողովրդի հաղթանակը նաև պետք է հաստատվի դե յուրե: Հարցն այն է, թե ուզո՞ւմ է ՀՀԿ-ն այս ճգնաժամը լուծել, եթե ուզում են ՀՀԿ-ական նշանակել վարչապետի պաշտոնում, այդ ճգնաժամը չի լուծվի, որովհետև մենք շարունակելու ենք  մեր գործողությունները ու կփորձենք բացատրել ՀՀԿ-ականներին, օրինակ, Կարեն Կարապետյանին, ինչպես Սերժ Սարգսյանին ենք բացատրել, թե ինչ է կատարվում հանրապետությունում»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

Նա ասաց, որ մայիսի 1-ին կանխորոշում է ՀՀ հարյուր-հազարավոր քաղաքացիների Երևանի փողոցներում. «Կոչ ենք անում 8-ին լինել Երևանում և հեղեղել Երևանի փողոցները և հրապարակները, այդ թվում նաև՝ ԱԺ-ի մոտ»:

Նա հույս հայտնեց, որ ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքն իրենց դիրքորոշումները կհստակեցնեն, թե ինչպես են պատրաստվում քվեարկել:

«Կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը պարզապես վստահ չէ իր բանակցային ուժերին: Մի մարդ, ոը այնքան էլ վստահ չէ իր բանակցային ուժերին հայրենիքի ներսում, ինչպե՞ս է նա պատրաստվում բանակցել ԼՂՀ հարցում»:

Տեսանյութեր

Լրահոս