Բաժիններ՝

Հոնկոնգի ֆոնդային բորսան 127 տարվա ընթացքում առաջին անգամ կին է գլխավորել. South China Morning Post

Չինաստանի ազդեցիկ ֆինանսիստներից մեկը՝ Լորա Չան, գլխավորել է Հոնկոնգի ֆոնդային սակարանը (HKEX)՝ դառնալով դրա նախագահը: Ինչպես ապրիլի 27-ին հայտնել է South China Morning Post թերթը, այս առեւտրական հարթակի գոյության 127 տարվա ընթացքում առաջին անգամ դրա ղեկին կին է կանգնել։

68-ամյա Լորա Չայի նշանակումը հաստատվել է բաժնետերերի ժողովի տարեկան գումարման արդյունքներով: Այս պաշտոնում նա փոխարինել է Չժոու Սունգանին, որը պաշտոնավարում էր վերջին վեց տարում:

2006-ից մինչեւ 2012 թվականը Լորա Չան եղել է Հոնկոնգի ֆոնդային սակարանի տնօրենների խորհրդի կազմում: Մինչեւ վերջերս նա գլխավորում էր Ֆինանսական ծառայությունների զարգացման խորհուրդը՝ Հոնկոնգի կառավարությանը կից խորհրդատվական մարմինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30