
Ռումինիայի նախագահը պահանջել է վարչապետի պաշտոնաթողությունը

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը պահանջել է վարչապետ Վիորիկա Դանչիլեի պաշտոնաթողությունը՝ վստահությունը կորցնելու պատճառով։
«Ես հետ եմ կանչում վստահությունը տիկին Դանչիլեից, նա գլուխ չի հանում Ռումինիայի վարչապետի պաշտոնից եւ կառավարությունը վերածում է Ռումինիայի համար խոցելիության, ուստի ես հրապարակայնորեն խնդրում են Դանչիլեի հրաժարականը փարչապետի պաշտոնից»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Յոհաննիսը:
Ինչպես հիշեցրել է նախագահը, կառավարությունը կազմվել է այս տարվա հունվարի 29-ին: Նրա խոսքով՝ նախարարների կաբինետի երեք ամսվա աշխատանքը բավական էր, որ ինքը եզրակացություններ անի: Դանչիլեն պետք է Յոհաննիսի հետ հանդիպեր ապրիլի 27-ին՝ քննարկելու համար Ռումինիայի կառավարության եւ Ազգային բանկի միջեւ ստեղծված կոնֆլիկտը:
Բացի դրանից, ավելի վաղ նախագահն ասել է, որ բացատրություններ է սպասում առանց իր մանդատի Իսրայել վարչապետի ուղեւորության վերաբերյալ: Կառավարությունը նախագահի վարչակազմին ծանուցել է, որ Դանչիլեն հանդիպանը չի լինի:
Ռումինիայի Սահմանադրության համաձայն՝ նախագահն իրավունք չունի վարչապետին պաշտոնաթող անել: Այս հարցը քննարկելու են խորհրդարանի պատգամավորները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: