Բաժիններ՝

Կիմ Չեն Ընը երկու Կորեաների միավորման հույս է հայտնել

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ապագայում Հարավային Կորեայի հետ իր երկրի միավորման հույս ունի: «Ես հավատում եմ, որ Հյուսիսը եւ Հարավը ապագայում կմիավորվեն»,-ասել է նա միջկորեական բանակցությունների ադրյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

Կիմ Չեն Ընը նշել է, թե ակնկալում է, որ Հյուսիսային եւ Հարավային Կորեաների քաղաքացիներն ապագայում կկարողանան ազատորեն հատել երկու երկրների միջեւ սահմանը:

«Մենք մի ժողովուրդ ենք, մի արյուն: Մենք չենք կարող զատված լինել»,-ընդգծել է նա: Ինչպես իր հերթին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, երկրները պայմանավորվել են, որ իրենց միջեւ այլեւս պատերազմի չի լինի:

«Երկու ղեկավարներս մեր 80-միլիոնանոց ազգի եւ ամբողջ աշխարհի առջեւ հանդիսավոր կերպով հայտարարում ենք, որ Կորեական թերակղզում այլեւս պատերազմ չի լինելու եւ սկսվում է խաղաղության նոր դարաշրջանը»,-ասված է հանդիպման արդյունքների վերաբերյալ ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս