Բաժիններ՝

Թուրքիան մերժել է հույն երկու զինվորականներին ազատելու Եվրահանձնաժողովի նախագահի կոչը

Անկարան հույն երկու զինվորականներին ազատելու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի կոչը համարում է միջամտություն դատական գործընթացին եւ մերժում է այն: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը։

Վերջին ամիսներին խիստ սրվել են Աթենքի եւ Անկարայի հարաբերությունները: «Թուրքական նավը փետրվարին խոյահարել է Հունաստանի առափնյա պահպանության նավը, Թուրքիան ավելի քան երկու ամիս գերի է պահում հույն երկու զինծառայողների, որոնք պարեկման ժամանակ պատահաբար անցել են Թուրքիայի տարածք, երկու երկրների քաղաքական գործիչները հանդես են գալիս կտրուկ հայտարարություններով:

Նախօրյակին Յունկերը, ելույթ ունենալով Հունաստանի խորհրդարանում, կոչ է արել Թուրքիային՝ ազատել ձերբակալված հույն զինվորականներին: «Մենք մերժում ենք իրավական հիմքից զուրկ այդ անլուրջ հայտարարությունները… Հույն զինծառայողները խախտել են Թուրքիայի օրենքները եւ անկախ իրավական ատյաններում օժտված չեն որեւէ բացառիկ իրավունքով…

Մենք դատապարտում ենք ԵՄ-ի նման դիրքորոշումը, որը, երբ իրեն հարկավոր է, հիշեցնում է իրավական պետության մասին, իսկ երբ դա պահանջում են իր շահերը, հանդես է գալիս այնպիսի հայտարարություններով, որոնք միջամտություն են շարունակվող դատական գործընթացին»,-ասված է Աքսոյի հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30