
Թրամփը պատմական է որակել ԿԺԴՀ-ի առաջնորդի և Հարավային Կորեայի նախագահի հանդիպումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատմական է որակել ապրիլի 27-ին Փանմունջոմ սահմանամերձ վայրում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հանդիպումը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Հրթիռների արձակումների եւ միջուկային փորձարկումների խելահեղ տարվանից հետո այժմ պատմական հանդիպում է տեղի ունենում ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ: Լավ բաներ պատահում են, բայց ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի հետագայում»,-գրել է Թրամփը:
Նախագահը նաեւ կարծում է, որ ԱՄՆ-ը ու նրա քաղաքացիները պետք է հպարտանան նրանով, ինչ այժմ տեղի է ունենում Կորեական թերակղզում:
«Կորեական պատերազմը կավարտվի՛: ԱՄՆ-ը եւ նրա բոլոր հիանալի մարդիկ պետք է հպարտանան նրանով, ինչ այժմ տեղի է ունենում Կորեայում»,-գրել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: