«Մենք ստեղծեցինք մի դաշինք, որը Հայաստանում եզակի է. նույնիսկ աշխարհում է եզակի: Երեք փորձառու պետական գործիչներ, միավորելով իրենց ջանքերը, գիտելիքները, եռանդն ու կամքը, պետք է հնարավորություն ընձեռեն մեր քաղաքացիներին՝ ունենալու մի այնպիսի իշխանություն, որը Հայաստանը դուրս կբերի այս ծանր ճգնաժամային վիճակից:
Իրանի և Ռուսաստանի իշխանությունները հավանություն են տվել միջուկային վառելիքի համատեղ արտադրության «ճանապարհային քարտեզին»:
Մահապարտների իրականացրած պայթյունների հետևանքով սիրիական Հոմս քաղաքում զոհվել է առնվազն 42 մարդ:
Աֆղանստանի Լագման շրջանում դպրոցի վրա ականի ընկնելու հետևանքով զոհվել է առնվազն երկու դպրոցական: Եվս երկուսը` ուսուցիչ և աշակերտ, վիրավոր են:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սահմանադրական հանրաքվեում «այո»ին ուղղված իր քարոզարշավը սկսում է Անկարայի «Արենա» մարզական համալիրում կազմակերպված միջոցառմամբ:
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի թվիթերյան էջում տեղադրվել է տեղեկատվություն, որում շփոթել են Իսրայելի և Նիկարագուայի պետական դրոշները:
Ադրբեջանը նախ՝ համաձայնել էր դրան, բայց հետո հրաժարվեց։ Եվ կա նպատակ՝ ցույց տալու իր ժողովրդին, որ նա չի հրաժարվել Ղարաբաղը վերադարձնելու գաղափարից։ Նաև ռազմական առումով նա իրականացնում է հետախուզական գործողություններ, շոշափում է շփման գիծը, շոշափում է մեր բանակի զգոնությունն ու մարտունակությունը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ խոսելով անցած գիշեր Ադրբեջանի ձեռնարկած հերթական ագրեսիայի մասին։
«Իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին:
Թուրքիայի իշխանությունները 2015 և 2016 թվականների ընթացքում Գերմանիայից պահանջել են արտահանձնել 21 ահաբեկչի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է CNN հեռուստաընկերությանն ու New York Times պարբերականին կեղծ լուրերի տարածման մեջ:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը շփման գծում Ադրբեջանի ագրեսիան համարում է կանխամտածված սադրանք:
ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է փոխգործակցի Ռուսաստանի հետ:
Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսված է սահմանադրական հանրաքվե: Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 55-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի: Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մեսուդ Բարզանին կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ազատ արձակել երկրի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներին ու մյուս պատգամավորներին:
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի է ունենալու Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում՝ մարտի 7- ին:
168.am-ի հետ զրույցում ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ Ս. Բաբայանը չի տիրապետում ամբողջական ինֆորմացիային:
Հակառակորդը երկու ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, սակայն սա անսպասելի և տարօրինակ զարգացում չէ:
Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին շարունակում են արգելել զանգեր կատարել:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պաշտոնական Անկարան որևէ դիմում չի ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի և հանրահավաք կազմակերպելու վերաբերյալ:
«Հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ ներկայիս վարչակազմը հստակ դիրքորոշում չի հայտնել։ Ես մտահոգ եմ, որ նախագահի ընտանիքն ունի բիզնես շահեր Թուրքիայում և Ադրբեջանում։ Հուսով ենք, որ նախագահը որոշումներ կընդունի` հիմքում ունենալով այդ երկրների հետ հարաբերությունները»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ղարաբաղյան շփման գծում փետրվարի 25-ին տեղի ունեցող դեպքերի առնչությամբ` հայտնելով կորուստների մասին:
Շիրակի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների միջև լարվածություն է առաջացել ու այն խորանալու միտում ունի: Լարվածությունը մեծ է հատկապես Մարտուն Գրիգորյանի ու Արման Սահակյանի միջև: ՀՀԿ-ն այնտեղ առաջադրել է Մարտուն Գրիգորյանին, Արման Սահակյանին, Ֆելիքս Ցոլակյանին, Սուքիաս Ավետիսյանին, Մուշեղ Պետոյանին և մի քանի այլ թեկնածուների:
Վերջին օրերին բավական լարվել են ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում առաջադրված նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանի ու Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։
Մինչ Սերժ Սարգսյանը կզբաղվեր իր «չորեքշաբթիներով», շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Ի դեպ, ՀՀԿ-ում երեկ հավեսով հիշում էին, թե ժամանակին ինչ ահարկու ձեռնամարտ տեղի ունեցավ Վահրամ Բաղդասարյանի և Մուրադ Մուրադյանի միջև` «Ռենեսանս» ռեստորանում, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանի կենացը չխմելու պատճառով ստացած դիտողությանն ի պատասխան Մուրադ Մուրադյանը ձիթապտղի կորիզ էր շպրտել բռնցքամարտիկ Վահրամ Բաղդասարյանի ուղղությամբ, վերջինս էլ մի լավ մուշտի էր տվել նրան, հետո արդեն «թիմային» ծեծկռտուք էր տեղի ունեցել:
Կոտայքի մարզում առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իրավիճակը գնալով սրվում է: Հետաքրքիր է, որ գրեթե ամեն տեղ «կռիվը» գնում է ՀՀԿ-ական թեկնածուների միջև: Բանն այն է, որ սրանք միշտ միասին են գործել ՀՀԿ-ին ձայներ բերելու պատվավոր գործում: Բայց հիմա բաժան-բաժան են եղել: Ակտիվիստները մի թիմից «թռչում» են մյուս թիմ:
Ճի՞շտ է, որ Գագիկ Ծառուկյանը և Սեյրան Օհանյանը հաճախակի հանդիպում են՝ հարցրինք «Ծառուկյան դաշինքի» մամլո պատասխանատու Իվետա Տոնոյանին։ «Այս պահին նման հանդիպումների մասին տեղեկատվություն չունեմ, սակայն առժամանակ առաջ, այո, բազմաթիվ անգամներ Սեյրան Օհանյանը եկել է Գագիկ Ծառուկյանի մոտ հանդիպման»:
ՀՀԿ վերնախավի որոշմամբ՝ Էրեբունի համայնքը հանձնվում է այլ քրեականների՝ Պիստին ու Վստրեչի Ապերին։ Մհեր Սեդրակյանը ի պատասխան՝ օգնություն է խնդրել ՀՀԿ-ի իր ընկերներից, մասնավորապես Գագիկ Բեգլարյանից, սակայն նրանք չեն կարողացել կամ չեն ցանկացել օգնել Սեդրակյանին։ Ստեղծված իրավիճակում, սակայն, Սեդրակյանը կարողանում է դեռևս պահպանել իր դիրքը հանցագործ աշխարհում։
«Եթե Ռուսաստանից Վրաստանի կախվածությունը հասնի որոշակի մակարդակի, Ռուսաստանը կսկսի այլ լեզվով խոսել մեզ հետ։ Սա է այն բանաձևը, որով Ռուսաստանն աշխատում է հարևան երկրների հետ, և մենք շատ լավ ենք հասկանում, որ դա որոշակի ռիսկ է մեզ համար: Կառավարությունը ևս դա շատ լավ է հասկանում, ուստի բոլոր հարցերը, որոնք առնչվում են այս հարցին, կքննարկվեն հազար անգամ՝ մինչ վերջնական որոշման կայացումը»,- ասել է Առնոլդ Ստեփանյանը։
ՀՀԿ-ականների միջև լարված վիճակ է Հայաստանի մյուս ընտրատարածքներում ևս, թեև գործը դեռ բռունցքներին չի հասել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այսօր Սերժ Սարգսյանը պատրաստվում է հանդիպել իր կուսակցության ռեյտինգային թեկնածուների հետ: Իսկ նպատակը ընտրատարածքներն իրար մեջ բաժանելն ու կրկին սահմաններ գծելն է լինելու, որպեսզի նման բախումներ չլինեն, բանը չհասնի կրակոցներին։