Արցախ Միությունը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը՝ հայ գերիների և Արցախի ժողովրդի վերադարձի մասին

Արցախ Միությունը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը, որն ընդունվել է փետրվարի 3-ին՝ հայ գերիների ազատ արձակման, Արցախի ժողովրդի վերադարձի և ինքնորոշման իրավունքների վերաբերյալ. «Այս բանաձևը կարևորագույն փաստագրումներ ու շեշտադրումներ է պարունակում թե՛ Արցախի ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների և թե՛ Ֆրանսիայի կառավարության ու միջազգային հանրության անելիքների վերաբերյալ… մենք ակնկալում ենք տեսնել արագ ու շոշափելի արդյունքներ, ինչպիսին հայ բոլոր գերիների ազատ արձակումն է»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Բանաձևի տեքստից.

վերահաստատում է իր աջակցությունը Արցախի հայ բնակչությանը, որը բռնի կերպով տեղահանվել է իր հազարամյա հայրենիքից,

հիշեցնում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը պետք է լիարժեքորեն կիրառվի Արցախի հայ բնակչության նկատմամբ,

դատապարտում է Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարների կամայական կալանավորումը և անարդար դատավարությունները և պահանջում է նրանց՝ ինչպես նաև Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիների, անհապաղ և անվերապահ ազատ արձակումը:

կոչ է անում Ֆրանսիայի Կառավարությանը պահանջել Ադրբեջանի Հանրապետությունից առանց հապաղման ազատ արձակել նրա կողմից պահվող հայ գերիներին»:

Տեսանյութեր

Լրահոս