
ԱՄՆ փոխնախագահի թվիթերյան էջում շփոթել են Իսրայելի և Նիկարագուայի դրոշները

ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի թվիթերյան էջում տեղադրվել է տեղեկատվություն, որում շփոթել են Իսրայելի և Նիկարագուայի պետական դրոշները:
Ադ մասին տեղեկացրել է Business Insider լրատվական պորտալը:
Գրառումները հրապարակվել են Փենսի ելույթի ժամանակ՝ Հանրապետական հրեական կոալիցիայի հետ հանդիպման ժամանակ: Համաձայն պորտալի, մի քանի տեղեկատվություններում «Իսրայել» բառի կողքին օգտագործվել են Նիկարագուայի դրոշի պատկերները:
Տեղեկատվությունները հեռացվել են այն բանից հետո, երբ սոցիալական ցանցի օգտատերերը նկատել են թույլ տրված սխալը: