
Դոնալդ Թրամփը «զավեշտ» է անվանել CNN-ն ու New York Times-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է CNN հեռուստաընկերությանն ու New York Times պարբերականին կեղծ լուրերի տարածման մեջ: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, մասին Թրամփը գրառում է կատարել Twitterում.
«Կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցները միտումնավոր չեն ասում ճշմարտությունը:
Մեր երկրի համար մեծ վտանգ ներկայացնող New York Times պարբերականը սխալներ է թույլ տալիս, այն զավեշտ է դարձել` CNNի նման: Ցավալի է»,գրել է նախագահը:
Նախօրեին CNN, New York Times, Politico եւ Los Angeles Timesին արգելել են լուսաբանել Սպիտակ տանը կայացող ճեպազրույցը: CNNի թղթակցի խոսքով` իրենց մերժել են առանց բացատրության:
Ավելի վաղ Տրամպը մի շարք լրատվամիջոցների` այդ թվում CNN-ին, New York Timesի-ն, NBC-ին, ABC-ին եւ CBS-ին անվանել էր ազգի թշնամիներ: