
Լապշինին չեն թույլատրում զանգեր կատարել. ահազանգում է բլոգերի կինը

Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին շարունակում են արգելել զանգեր կատարել: Այս մասին հայտնել է նրա կինը` Եկատերինան:
«Ինչ էլ, որ գրեն Ադրբեջանի ԶԼՄներն այն մասին, որ Ալեքսանդրի իրավունքները ամբողջությամբ պաշտպանած են, նրան մինչև հիմա զանգելու իրավունք չեն տալիս: Թերևս, գլխավոր դատախազությունը կարծում է, որ հարազատների հետ շփումները քննության շահերից չի բխում:
Իհարկե, չէ՞ որ հարազատ մարդկանց աջակցությունն ուժ է տալիս: Լավ է, որ գոնե մորը թողնում են շաբաթը մեկ տեսակցել նրան», հայտարարել է Լապշինի կինը:
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:
Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: