Մենք վերակենդանացանք մոխրից՝ ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալով Թուրքիայի ուժը. Էրդողան
«Թուրքիան այսօր» թելեգրամյան լրատվական ալիքը գրում է. «Թուրքիայի նախագառ Ռ.Թ. էրդողանը ելույթով է հանդես եկել 2023 թվականի փետրվարի վեցի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ. «Պետություն-ազգ համերաշխության լավագույն օրինակը ցույց տալով՝ մենք միասին բուժեցինք երկրաշարժի պատճառած վերքերը։
Որպես 86 միլիոն մարդ՝ մենք վերակենդանացանք մոխրից՝ ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալով Թուրքիայի ուժը»:
Էրդողանն իր ելույթում նաև անդրադարձել է գլխավոր ընդդիմադիր կուսակցությանը(CHP)`ասելով, որ հիմա հիշատակման օրեր են՝ ոչ թե քաղաքական վիճաբանության և հավելել է որ, միայն մեկ բան է ուզում հիշեցնել. «Անգամ թարս շուռ տալուց, ջրհորը մինարեթ չի դառնա»»։
