ՌԴ նախագահը շնորհավորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Էռնեստ Նուրիջանյանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Էռնեստ Նուրիջանյանին` 99-ամյակի կապակցությամբ: Բացիկը Երևանում նրան հանձնել են ՌԴ դիվանագետները. հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։

Լենինգրադի պաշարման դժվարին տարիներին Էռնեստ Նուրիջանյանը ծառայել է որպես շտաբի կապի սպա Լենինգրադի Սմոլնինսկի շրջանում և ՀՕՊ ստորաբաժանումում՝ որսալով նացիստ զավթիչների կողմից նետված հրկիզող ռումբերը: Պատերազմից հետո նա ծառայել է Ուկրաինայում, Կարելիայում և Գերմանիայում:
