Ֆոն դեր Լեյենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթի մասին
Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել արել ԵՄ երկրներին անհապաղ հաստատել ՌԴ դեմ նոր սահմանափակումները։ Իր 20-րդ պատժամիջոցների փաթեթում Եվրահանձնաժողովը (ԵՀ) մտադիր է ռուսական նավթի անարդյունավետ «գնի առաստաղը» փոխարինել դրա փոխադրման լիակատար արգելքով, որը առաջարկում է կիրառել Յոթի խմբի (G7) երկրների, հիմնականում Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ համատեղ։
Այս մասին ասվում է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարության մեջ, որը տարածել է նրա մամուլի ծառայությունը։
