
Կոտայքում Վարդան Այվազյանի համար արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կոտայքի մարզում առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իրավիճակը գնալով սրվում է: Հետաքրքիր է, որ գրեթե ամեն տեղ «կռիվը» գնում է ՀՀԿ-ական թեկնածուների միջև: Բանն այն է, որ սրանք միշտ միասին են գործել ՀՀԿ-ին ձայներ բերելու պատվավոր գործում: Բայց հիմա բաժան-բաժան են եղել: Ակտիվիստները մի թիմից «թռչում» են մյուս թիմ: Աժ պատգամավոր Վարդան Այվազյանի թիմակիցներն էլ են կամաց-կամաց նոսրանում:
«Փաստի» տեղեկություններով` թունդ վեճ է եղել մարզի Արգել գյուղի համայնքապետ Մաթևոս Ավագյանի և Վարդան Այվազյանի միջև: Ամենայն հավանականությամբ Վարդանը մեծ ախորժակով թվեր է ուզել համայնքապետից: Ինչևէ, Վարդան Այվազյանի` Արգելից սպասվող ձայները «գրվեցին սառույցին»: Դժվար թե Մաթևոսը նրան ձայներ բաշխի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։