ԵԱՀԿ գործող նախագահը Մոսկվա և Կիև այցերից հետո նախատեսում է հանդիպել Ռուբիոյին

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը հայտնել է, որ Մոսկվա և Կիև այցերից հետո առաջիկայում նախատեսում է հանդիպել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կասիսը նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։

Կասիսը հիշեցրել է, որ ավելի վաղ Դավոսում հայտնել է, որ նպատակ ունի հանդիպել ուկրաինական հակամարտության կողմերի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ։

«Մենք կապվել ենք պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որպեսզի հանդիպում խնդրենք։ Այն պետք է կայանար երկու օր առաջ՝ չորեքշաբթի, սակայն այդ օրը Վաշինգտոնում կարևոր համաժողով էր անցկացվում։ Մենք պայմանվորվել ենք հետաձգել հանդիպումը»,- ասել է Կասիսը։

ԵԱՀԿ գործող նախագահը հույս է հայտնել, որ նախատեսվող հանդիպման ընթացքում կքննարկվեն այն մտքերը, որոնք շրջանառվել են նաև Մոսկվայում և Կիևում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728