![](/banners/BeFunky-design.jpg)
Բարզանին կոչ է արել Էրդողանին ազատ արձակել քրդամետ կուսակցության պատգամավորներին
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/timthumb-2.jpg)
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մեսուդ Բարզանին կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ազատ արձակել երկրի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներին ու մյուս պատգամավորներին:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Diken լրատվամիջոցը: «Հաշտեցման գործընթացի համար անհրաժեշտ է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն ու մյուս պատգամավորներն ազատ արձակվեն», ասել է Բարզանին:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 11 պատգամավոր ձերբակալվել, ապա կալանավորվել են:
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով: