Գեղարքունիքի մարզում այսուհետ կգործի Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի Պատվո հյուպատոսություն

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի մշակույթի տան տարածքում փետրվարի 6-ին հանդիսավորությամբ բացվեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի Պատվո հյուպատոսությունը։«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են  Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկին, ՀՀ Վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ  Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը,  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, գործարար շրջանակների, կրթության ոլորտի  ներկայացուցիչներ, արվեստի և մշակույթի գործիչներ:

«Մեզ համար այս օրը շատ կարևոր ու նշանակալի օր է, քանի որ Գեղարքունիքի մարզի  պատմության մեջ առաջին անգամ  է, որ Պատվո հյուպատոսության գրասենյակ է բացվում։ Եվ ես վստահ եմ, որ Գավառում Ռումինիայի հյուպատոսության գրասենյակը ծառայելու է երկու բարեկամ ժողովուրդների միջև եղած կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, ինչպես նաև՝ նոր կապերի ստեղծմանը, որը գործընկեր կառույցների կողմից արդեն  նախատեսված է նաև տեղական ինքնակառավարման մակարդակում, համագործակցության հուշագրի ստորագրմամբ, ինչի արդյունքում զարկ կտրվի ապակենտրոնացված համագործակցության ծրագրերի ներդրմանն ու իրականացմանը»,-նշել է  մարզպետ Կարեն Սարգսյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութեր

Լրահոս