«Մեր դաշինքը նույնիսկ աշխարհում է եզակի». Արմեն Մարտիրոսյան

«Մենք ստեղծեցինք մի դաշինք, որը Հայաստանում եզակի է. նույնիսկ աշխարհում է եզակի: Երեք փորձառու պետական գործիչներ, միավորելով իրենց ջանքերը, գիտելիքները, եռանդն ու կամքը, պետք է հնարավորություն ընձեռեն մեր քաղաքացիներին՝ ունենալու մի այնպիսի իշխանություն, որը Հայաստանը դուրս կբերի այս ծանր ճգնաժամային վիճակից:

Հայաստանում արդեն մարտահրավերներ չկան, դրանք արդեն հասել են սպառնալիքի աստիճանի»,- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համաժողովի բացման ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Նա ներկայացրեց Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի կողմից ստորագրված համաձայնագիրը, որին, ըստ Մարտիրոսյանի՝ միացել են նաև «Արդարություն», «Ժողովրդական», «Հայկանդուխտ», «Ազգային արժեքների պաշտպանություն» կուսակցությունների, «Անկախ դատավոր» իրավապաշտպան կազմակերպության, «Ազատամարտիկների դաշինք», «Միացյալ հայեր», «Կարմիր բերետներ», «Գնանք միասին» հ/կ-ների, «Հատուկ գնդի վետերաններ» կազմակերպության, «Ազատամարտիկների և զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի իրենց գործընկերները:

«Մենք միասին գնալու ենք դեպի ժառանգություն, դեպի համախմբում և դեպի հաղթանակ»,- ասաց նա: Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի  հենց «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ» կարգախոսով:

 

Տեսանյութեր

Լրահոս