
Ծեծկռտուք Բազմասեր Առաքելյանի և «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի միջև. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին բավական լարվել են ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում առաջադրված նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանի ու Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Մեզ հասած տեղեկություններով՝ նախօրեին ծագած վիճաբանության ժամանակ ծեծկռտուք է եղել Բազմասեր Առաքելյանի և նույն տարածքում առաջադրված «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի միջև։
Մեզ հայտնի է, որ մարզում «Ծառուկյան» դաշինքից առաջադրվել էր նախկին ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը և ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը։ Գագիկ Ծառուկյանն անձամբ է խառնվել խնդրի կարգավորմանը։ Մեր տեղեկություններով՝ նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանին հովանավորում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Նրա կողքին են նաև մարզի քրեականները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։